Միջազգային

Նորվեգիայի վարչապետը Հարուն ալ Ռաշիդի հետքերով

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ հունիսին երկրում առկա տրամադրություններին անմիջական ծանոթանալու համար մեկ օր տաքսիստ է աշխատել։Նա նշել է, որ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին ցանկացել է շփվել սովորական քաղաքացիների հետ։ «Ինձ համար կարեւոր էր լսել, թե ինչ են մտածում մարդիկ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Ստոլտենբերգի խոսքով՝ տաքսին այն տեղն է, որտեղ մարդիկ պատրաստ են տարբեր հարցերի մասին իրենց կարծիքն ասել։ Վարչապետը իր ինքնությունը փորձել է թաքցնել արեւային ակնոցների եւ տաքսիստի հագուտի օգնությամբ, սակայն բոլոր ուղեւորներն էլ հասկացել են, որ երթեւեկում են ոչ սովորական վարորդի հետ։ Խոսակցության մեծ մասը նվիրված է եղել քաղաքականությանը։

Back to top button