Միջազգային

Իրանը պատրաստ է բանակցել Ղազախստանում

Իրանը դրական է վերաբերվել «վեցյակի» հետ նոր բանակցությունները Ղազախստանում անցկացնելու առաջարկին, հայտարարել է այս երկրի փոխարտգործնախարար Կայրաթ Սարիբայը։ «Ղազախստանը մտադիր է ապագայում եւս տրամադրել լոգիստիկ ծառայություններ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցել բանակացային ավելի խորը գործընթացին»,- հայտարարել է փոխնախարարը։

Ղազախստանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրկին բանակցային հարթակ դառնալու առաջարկը նախագահ Նազարբաեւն արել էր Թեհրանում նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողության ժամանակ։

Այս տարի ապրիլին «վեցյակի» եւ Իրանի հետ բանակցությունները անցկացվեցին Ալմա Աթայում, սակայն արդյունք չտվեցին։

Ցուցադրել ավելի
Back to top button