ԿարևորՀասարակություն

Երիտասարդը ցանկանում է հեռանալ, ինչո՞ւ

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Կրթական միգրանցիան իր մեջ բացասական և դրական տարրեր է պարունակում. ենթամշակույթների փոխանակում, որը նոր պատուհան է դառնում ինտեգրվելու այլ արժեքներին, փորձի փոխանակում`լավագույնի ձեռքբերման ակնկալմամբ, ինչպես նաև մեկ այլ երկրի տնտեսական կյանքին շփվելու  հնարավորություն, եւ այս  տիրույթում Հայաստանը մնում է լքված` խելացի և կարող երիտասարդների կողմից, ու տնտեսության շարժիչ ուժը համարվող երիտասարդը` գուցե բարեկեցության, գուցե գնահատաված լինելու ցանկությունը հիմք համարելով ու արդարացնելով իր որոշումը, լքում է երկիրը և մեծացնում Սփյուռքի գաղթօջախում բնակվող հայ համայնքի թիվը:

ԵՊՀ ռոմանո-գերմանական ֆակուլտետի շրջանավարտ և այժմ կրթությունն Ամերիկյան համալսարանում շարունակող Գրետա Ավետիսյանն ըմբռնումով է մոտենում այն երիտասարդներին, որոնք լքում են երկիրը, և ներկայացնում այն հիմանական խոչընդոտները, որոնց պատճառով այսօր ուղեղների նմանօրինակ հոսք է նկատվում։

Չփորձելով վերլուծել և ներկայացնել երկրի տնտեսական դժվարություններն ու վիճակը, որը ցանկացած արտագաղթի պատճառն է, շատ երիտասարդների մոտ բացակայում է աշխատանք փնտրելուն ուղղված համառությունը, կամ էլ յուրաքանչյուր աշխատանքի պատրաստ լինելու ձգտումը:  Վալերի Բրյուսովի լեզվագիտական համալսարանի նախկին ուսանող Լուսինե Ավանեսյանը կարծում է, որ Հայաստանում որակյալ կրթություն ստացած երիտասարդը կարող է գտնել համապատասխան աշխատանք, հարցն այլ է, որ երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս հասանելիք աշխատավարձով կազմակերպել «միջին» ասված բարեկեցությունը, և սկսում ես մտածել երկիրը լքելու մասին: Իսկ հայաստանյան, միգուցե ոչ բոլոր բուհ-երը, այսօր որակյալ կրթություն են տրամադրում, «ուղղակի ուսանողը պետք է ջանասեր գտնվի և զբաղվի ինքնակրթությամբ`գիտելիքի և մասնագիտական մեծ պաշար ունենալու համար»,- ընդգծում է Լուսինեն:

Արտերկրում կրթություն ստնալու երիտասարդի ցանկությունը միանշանակ խրախուսելի է, որը նաև ապագան խոստումնալից դարձնելու հիմնական երաշխիք է։  

Back to top button