ԿարևորՄիջազգային

Պետք է դադար առնել. Օբաման բացատրում է Պուտինի հետ չհանդիպելու իր որոշումը

«Պետք է դադար առնել, նորովի նայել, թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը, որոնք են մեր հետաքրքրությունները եւ ինչպես կարգավորել հարաբերությունները, որպեսզի ԱՄՆ համար, հնարավոր է նաեւ Ռուսաստանի համար, լավ լինի։ Մենք խոստովանում ենք, որ կան տարաձայնություններ, սակայն չպետք է թաքցնենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մամուլի ասուլիսում բացատրելով, թե ինչու է հրաժարվել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից։

Օբաման ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում «տարակարծություններ կային Խորհրդային Միության փլուզումից ի վեր»։

Օբաման նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերություններն առավել բարեկամական եղել են Դմիտրի Մեդվեդեւի նախագահության ընթացքում, սակայն Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձից հետո Ռուսաստանն ավելի հաճախ է հակաամերիկյան հռետորություն օգտագործում, որը հատուկ է սառը պատերազմի կարծրատիպերին։

Ցուցադրել ավելի
Back to top button