ԿարևորՀասարակություն

ՀԽ- ն խոստանում է ուսման վարձերի բարձրացում թույլ չտալ

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի անդամները խոստանում են ամեն ինչ անել, որ ուսման վարձերը չթանկանան կամ անվճարունակ խավը կարողանա վարձը տալ։

«Հանդիպել ենք ուսխորհուրդների, ակտիվիստների հետ: Ուսանողական խորհուրդներն ասացին, որ քայլեր կանեն, ակտիվիստները պատրաստվում են դասադուլ հայտարարել: Մենք այնպես ենք անելու, որ բուհերը հետևողական լինեն այս հարցում, կողմ չենք դասադուլ անելու գաղափարին, բայց, միևնույն է, ուսանողները գնալու են դրան, դրա համար մենք դիմելու ենք իշխանություններին, որպեսզի այս հարցին հետամուտ լինեն»,- այսօր հայտնեց Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:

Ենթահանձնաժողովի անդամ Արման Ղազարյանն էլ նշեց, որ դեմ է ուսման վարձերի բարձրացմանը, քանի որ այդ  դեպքում հայ ուսանողները կձգտեն արտասահմանյան բուհերում ուսանել: «Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ ուսանողությունը գնա կոնֆլիկտային քայլերի», -կանխատեսեց Ղազարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button