ՄիջազգայինՍպորտ
Բեյլը հաղթեց Բիբերին


«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլը դատարանում ապացուցել է մատների միջոցով սրտի նշան կազմելու իր հեղինակային իրավունքը։ Այդ նշանը նա ցույց է տալիս երկրպագուներին՝ խփած գոլից հետո։
Առեւտրային այդ նշանի հեղինակային իրավունքի համար էր պայքարում նաեւ հանրահայտ երգիչ Ջաստին Բիբերը։
Փորձագետների կարծիքով՝ ֆուտբոլիստը հեղինակային այդ իրավունքի համար տարեկան կարող է աշխատել 3 մլն ֆունտ ստեռլինգ, անկախ նրանից, թե որ թիմում հանդես կգա, հայտնում է «Սպորտ էքսպրեսը»։
Eurosport— ն էլ մեջբերում է մարզական մարկետինգի հայտնի փորձագետ Նայջել Կարիին, որը նշել է, որ Գարետ Բեյլի համար նոր հնարավորություններ են բացվում։