ԿարևորՔաղաքական

Բաքուն չտեսնել ու նոր մեռնել. ֆրանսիացի խորհրդարանականները՝ «սեւ ցուցակի» մասին

Ֆրանսիական Le Journal du Dimanche— ն անդրադարձել է ադրբեջանական «սեկ ցուցակին»։ Հիմնականում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար 335 մարդու Ադրբեջանի մուտքը արգելող այս ցուցակում 22 ֆրանսիացիներ են, որոնցից 10- ը խորհրդարանականներ։

Կիրակնօրյան հանդեսը զրուցել է «սեւ ցուցակում» հայտնված պատգամավորներից մի քանիսի հետ։

«Զարմանալի է հայտնվել ձեւ ցուցակում էթնիկ հակամարտության այդ մոռացված գոտի այցելելու պատճառով»,- ասել է Բուշ- դու- Ռոն- ից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն, որը վաղուց զբաղվում է հայկական հարցերով։

Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին տեղի ունեցածին հումորով է վերաբերվում։ Նա նշել է, որ շոյված է այդ վերաբերմունքից՝ ընդեծելով. «Աշխարհում շատ երկրներ կան, կարելի է նաեւ մեռնել առանց Բաքուն տեսնելու»,- նշել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button