ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական տարածքում հայտնված հայ զինծառայողը տեղափոխվել է Բաքու

Օգոստոսի 8-ին տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է Բաքու, հայտնել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողով քարտուղար Շահին Սաիլովը։

Սաիլովը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում հայ զինծառայողի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու պատճառը պարզելու համար։ «Նա ոչ մի փաստաթուղթ չի ունեցել։ Ինքն իրեն անվանել է Գեւորգ Ինջիղուլյան։ Սակայն որոշ կայքեր նրա անունն ու ազգանունը ճիշտ չեն ասում։ Այժմ նա գտնվում է Բաքվում՝ պաշտպանության նախարարությունում»,- ասել է Սաիլովը։

Նա նաեւ հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները շուտով կայցելեն գերուն եւ հանդիպման ժամանակ կքննարկվի նրանք հայրեննք վերադարձնելու հարցը։ «Եթե ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա նրան կվերադարձնենք։ Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից»,- ասել է Սաիլովը։

Back to top button