Միջազգային
Պուտինը Ադրբեջան կմեկնի մարտանավով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝Բաքու այցը կկայանա նախապես հայտարարվածից մեկ օր ուշ՝ օգոստոսի 13-ին: Առաջին անգամ Պուտինն արտասահմանյան այց է կատարելու ոչ թե ինքնաթիռով, այլ՝ ծովային ճանապարհով՝ մարտական նավով:
Ռուսաստանի նախագահին կուղեկցեն Կասպյան նավատորմի մարտանավերը: Փորձագետներն արդեն գնահատում են Պուտինի քայլի հեռահար նպատակները. մարտական նավն ընտրելով որպես փոխադրամիջոց՝ Ռուսաստանի նախագահն ընդգծում է իր հզորությունը ու հայտարարում. Ռուսաստանն ինչպես նախկինում, այսօր էլ միայկ իրական ուժն է Կասպից ծովում: