Հասարակություն

Հանքարդյունաբերող ընկերության դեմ հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ, հայտնում են գլխավոր դատախազությունից։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲ ընկերության, նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ, կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի` «Հողը փչացնելը»,  1-ին մասով։  Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնին։

Ցուցադրել ավելի
Back to top button