Միջազգային

Հայտնի հեռուստավարողը ռասիզմի զոհ է դարձել

Ամերիկացի հայտնի հեռուստավարող Օփրի Ուիֆրին հայտարարել է, որ Շվեյցարիայում ռասիզմի դրսեւորման զոհ է դարձել։ Նրա խոսքով՝ Ցյուրիխում բարձրակարգ խանութի վաճառողը հրաժարվել է իրեն սպասարկել՝ ասելով, որ սեւամորթ հաճախորդի գրպանի համար չէ ընտրած պայուսակը։

Տեղի ունեցածի մասին Ուինֆրին հայտարարել է իր հեռուստածրագրի ժամանակ։ Ավելի վաղ շվեյցարական մի քանի քաղաքներ արգելել էին փախստականների մուտքը հասարակական մի շարք վայրեր՝ լողավազաններ, մարզահրապարակներ, գրադարաններ։ Իրավապահները սա համարել են որպես ապարտեիդի դրսեւորում։

Ցուցադրել ավելի
Back to top button