ԿարևորՏնտեսական

Հայաստանը օգտակար հանածոների պաշարով աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի հանքավայրերում օգտակար հանածոների արժեքը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար, ինչը, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի կարծիքով, նշանակում է, որ օգտակար հանածոների պաշարով Հայաստանը  կարող է զբաղեցնել   առաջին տեղերից մեկն  աշխարհում։

Հայաստանը բավականին հարուստ է ոչ մետաղական օգտակար հանածոներով. մետաղական նստավածքային ապարների` կավ, տուֆ, բազալտ, գրանիտ և այլն  քանակը չափվում է միլիարդավոր տոննաներով։ Մեր երկիրը շատ հարուստ է մետաղական օգտակար հանածոներով՝ մի շարք հետազոտությունների արդյունքներ ներկայացնելով ասում է Հրաչյա Ավագյանը: Ընդհանրապես՝ Հայաստանի հանքավայրերում օգտակար հանածոների արժեքը կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար, ինչը մեր փոքր երկրի համար բավական է՝ հարուստ երկրների շարքում դասվելու համար։

Քաջարանի հանքավայրի վերջին ուսումնասիրությունների արդյունքում ընդերքում հայտնաբերվել է սկանդիում, որի մեկ տոննան արժե ավելի քան 5 մլն դոլար: Նույն հանքավայրում հայտնաբերվել են նաև վանադիում, ցինկ, կապար, պիրիտ, ներկայացրեց Հրաչյա Ավագյանը։ Երկրաբանը համոզված է, որ եթե Հայաստանում հանքավայրերը շահագործվեն այնպես, որ կորզվեր մետաղների  95 տոկոսը, և շահույթն ավելի մեծ կլինի, և շրջական միջավայրը քիչ կաղտոտվի: Նա տեղեկացրեց, որ հանքավայրերը շահագործելիս մեր երկրում կորզվում է մետաղների 60-ից 70 տոկոսը, իսկ մյուս բավականին վտանգավոր մետաղներ թափվում են պոչամբարներ:

Սովորաբար միայն վնասով աշխատող ձեռնարոկւթյուններն են տրվում մասնավորին, այնինչ մեր մոտ բավականին շահութաբեր հանքարդյունաբերության ոլորտում ձեռնարկությունները մասնավորի ձեռքում են, մտահոգություն հայտնեց երկրաբանը։

Ցուցադրել ավելի
Back to top button