Միջազգային

Երեք տարի ընդմիջումից հետո իսրայելա- պաղեստինյան բանակցություններն սկսվում են

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղիղ բանակցությունները կվերսկսվել հաջորդ չորեքշաբթի Երուսաղեմում։ Դրանք կլինեն առաջին հանդիպումները երկու կողմերի միջեւ վերջին երեք տարում։

Բանակցությունների վերսկսման մասին հայտարարությունը հետեւել է Իսրայելի կողմից ավելի քան 100 պաղեստինցիների բանտից ազատ արձակելու որոշումից հետ։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերով՝ կողմերը մտադիր են հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման։ Վերջին հինգ ամսում Քերին վեց պաշտոնական այց է կատարել Մերձավոր Արեւելք։

Ցուցադրել ավելի
Back to top button