ԿարևորՄիջազգային

Ամերիկյան դեսպանատների փակման պատճառ դարձածները ձերբակալվել են

Սաուդյան Արաբիան ձերբակալել է երկու ահաբեկչի, որոնց պատճառով փակվել էին Մերձավոր Արեւելքում մի քանի երկրների դեսպանատներ, հաղորդում է «Ալ Արաբիան«՝ հղում անելով այս երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար գեներալ Մանսուր ալ Թուրքին։

Հեռուստակայանի տվյալներով՝ երկուսն է «Ալ Կաիդայի» անդամներ են, Յեմենի եւ Չադի քաղաքացիներ։ Ձերբակալվածների մոտից առգրավել են համակարգիչներ, որտեղ կա նրանց մտադրությունը ապացուցող տեղեկատվություն։
«Անվտանգության մարմինները դիտարկել եւ հետեւել են ծայրահեղականների հրապարակումները սոցիալական ցանցերում սրբազան Ռամադան ամսի վերջին տասնօրյակում, մինչեւ կձերբակալեին երկու արտասահմանցիներին»,- ՆԳՆ հաղորդագրությունը տարածել է պետական լրատվական SPA գործակալությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button