Հասարակություն

Երեւանն ունի նոր գլխավոր ճարտարապետ

Տիգրան Բարսեղյանը  նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։ Նշանակման որոշումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել է այսօր։
Տիգրան Բարսեղյանը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանն էր եւ համարվում էր Նարեկ Սարգսյանի ամենահավանական փոխարինողը։

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նարեկ Սարգսյանն այսօր նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառա­վարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ։

 

Back to top button