Միջազգային
Նյու Յորքի մետրոյում շնաձուկ են հայտնաբերել


Նյու Յորքի մետրոպոլիտենում հայտնաբերել են մոտ մեկ մետր երկարությամբ սատկած շնաձուկ, գրում է The NY Daily News— ը։ Ինչպես է ձուկը հայտնվել մետրոյում,հայտնի չէ։
«Նստեցի դատարկ վագոն եւ ձկան սուր հոտ զգացի։ Մտածեցի, որ դրա պատճառով էլ ուղեւորներ չկան։ Հետո նայեցի ներքեւ եւ տեսա սատկած խեղճ ձկանը»,- պատմել է ականատեսներից մեկը։
Իմանալով անսովոր ուղեւորի մասին՝ վագոնավարը բոլորին խնդրել է ազատել վագոնները եւ ուղեւորվել դեպո։ Այստեղ օդերեւութաբանական ծառայության աշխատակիցները շնաձկանը փաթաթել են աղբի տոպրակով եւ հանել մետրոյից։