Միջազգային

Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող վարորդի փաստաբանը մեկնել է արձակուրդ

Պոդոլսկում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը փորձաքննության կարևոր փուլում մեկամսյա արձակուրդ է մեկնել, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում կատարելով փաստաբանական շրջանակներում իր աղբյուրներին:

Մինչ փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում վարձել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, արձակուրդում կլինի, նրան կփոխարինի նրա օգնականը, ով, սակայն, առանց թարգմանիչի չի կարողանում հաղորդակվել պաշտպանյալի հետ:

Թարգմանչին, սակայն բանտի տարածք չեն թողնում համապատասխան կարգավիճակի բացակայության պատճառաբանությամբ: Աղբյուրը նշել է, որ այժմ հետաքննությունը կարևոր փուլում է, տեղի է ունենում դեպքի հանգամանքների փորձաքննություն, այդ թվում՝ ուսումնասիրվում է, թե ինչպես է առհասարակ հնարավոր եղել, որ այլ երկրի քաղաքացին վարի տեխնիկապես վատ վիճակում գտնվող ավտոմեքենան, այն էլ գերբեռնված:

Հիշեցնենք, հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարը խլել էր 18 մարդու կյանք: Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։

Ցուցադրել ավելի
Back to top button