Հասարակություն

ՄԻՊ. Վրանի տեղադրումի չի կարող դիտվել ոչ իրավաչափ գործողություն

«Խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաժեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ ոստիականապետ Վովա Գասպարյանին հղած գրության մեջ։
Երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Ժամեր անց Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել Ոստիկանապետին, հայտնում են ՄԻՊ գրասնյակից։

«Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները»,- ասված է գրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button