ԿարևորՀասարակություն

Հայ զինվորը հատել է ղարաբաղա- ադրբեջանական սահմանը

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

Ցուցադրել ավելի
Back to top button