

Հայաստանին առաջարկվել էր անդամակցել Մաքսային եւ Եվրասիական միություններին եւ մասնակցել եվրասիական նախագծերին, սակայն եվրոպացի գործընկերները երկիրը կանգնեցրել են ընտրության աաջ՝ հայտարարելով, որ կարող է անդամակցել ինտեգրման միայն մեկ ծրագրի՝ կամ եվրոպական, կամ եվրասիական, «Վեստնիկ Կավկազա» գործակալությանն ասել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Խոսելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի մասին՝ Կովալենկոն նշել է, որ այն նվիրված է առեւտրատնտեսական հարաբերություններին, այդ թվում դրանց բարելավմանը ընդհանուր չափանիշերի միջոցով։ «Փաստաթուղթը, որքան գիտեմ, չի սահմանում առանց այցագրերի ռեժիմ Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ»,- ասել է դիվանագետը։