Քաղաքական

Համակարգում ներքին դիմադրություն կա, ասում է վարչապետը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հատուկ անդրադարձել է օգոստոսի 4-5- ին ստեղծված խնդրին, երբ հարյուրավոր քաղաքացիների կենսաթոշակի ստացումը խնդիր էր հարուցել՝ նշելով, որ հավանաբար կենսաթոշակների տրամադրման ցուցակները տեղ չէին հասել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց առկա խնդիրը քննության առնել։

Իսկ մինչ այդ՝ վարչապետն արձանագրել է, որ համակարգում կատարված արմատական փոփոխությունների՝ էլեկտրոնային բազայի հիման վրա աշխատելու դեմ ներքին դիմադրություն կա։ Թղթային փաստաթղթերից դեռ համակարգը ամբողջությամբ չի հրաժարվել, որոնք կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում:

Վերջին 3 ամիսների ընթացքում կենսաթոշակների տրամադրման գործընթացում անօրինական մեթոդներով գումար աշխատելու նոր խախտումներ են արձանագրվել:  Չարաշահումների մասին տեղեկություն կներկայացվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ վարաչապետը տեղի ունեցած համար ներողություն է խնդրում:

Back to top button