Բասկետբոլի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Այս օրերին Հայաստանում են Լոս Անջելեսում ձևավորված բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի տասը խաղացողներ, ովքեր ժամանել են նախորդ շաբաթ գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանի և մարզիչ Զորիկ Իսաջանիի հետ: Ազգային թիմում ընդգրկված են հիմնականում ԱՄՆ-ում ելույթ ունեցող հայ բասկետբոլիստներ:
Հավաքականն արդեն իսկ սկսել է մարզումները`անցկացնելով առաջին ուսումնամարզական հավաքը Հայաստանում: Գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանն այսօր նշել է, որ պատրաստվում են մասնակցել 2014թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Նա հայտնել է, որ հավանականությունը շատ մեծ է, որ այն տեղի ունենա Երևանում: Ազգային հավաքականի անդամները հույս են հայտնել, որ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում, որտեղ մեծ թվով հայ երկրպագուներ կարող են դիտել հանդիպումները: Ազգային հավաքականը վստահ է իր ուժերին, հպարտ է, որ ներկայացնում է Հայաստանի եռագույնը, ասաց գլխավոր մարզիչը: