Սպորտ

Արյան թեսթ կհանձնի նաեւ Հենրիխ Մխիթարյանը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության խաղերում մարզիկները պետք է հանձնեն արյան թեսթ, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ- ը՝ հղում անելով Գերմանիայի ֆուտբոլային լիգայի ընկերակցության ղեկավար, «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալին։
Նրա խոսքով՝ նորամուծության կիրառման ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն թեստավորմանը կանցնեն «որքան հնարավոր է շուտ»։ Մինչ այս գերմանական ակումբների ֆուտբոլիստները հանձնում էին միայն մեզի անալիզներ։

Back to top button