ԿարևորՀասարակությունՄիջազգային
Աշխարհում երրորդ ամիսն է սննդի գներն իջնում են


ՄԱԿ- ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերությունը պարզել է, որ աշխարհում հուլիս ամսին սննդի գներն իջել են այս տարվա ամենացածր մակարդակին։
Կազմակերպության տվյալներով՝ պարենային ապրանքների գնի գլոբալ ինդեքսը ցույց է տալիս, որ արդեն երեք ամիս շարունակ գներն իջնում են, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
Ինդեքսը հաշվում են 55 ամենահիմնական պարենային ապրանքների գինը հավելելով, այդ թվում հացը, կաթը, յուղը, շաքարը, ձավարեղենը։