Միջազգային

Օբաման կմասնակցի Սանկտ Պետերբուրգի «Մեծ 20»- ի գագաթաժողովին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է մասնակցել սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ 20»- ի գագաթաժողովին, թեեւ իրեն հիասթափեցրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տալու Մոսկվայի որոշումը։ Օբաման, սակայն, չի ճշտել, թե մտադիր է արդյոք առանձնազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ վերադառնում են սառը պատերազմի մտածողությանը։ «Ես ասում եմ նախագահ Պուտինին, որ դա անցյալում է եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին։ Չկան պատճառներ, որոնց համար մենք չկարողանանք առավել արդյունավետ համագործակցել, քան՝ հիմա»,- ասել է նա Էն Բի Սի հեռուտակայանի եթերում։

Օբաման նաեւ  հայտարարել է, որ ԱՄՆ իրականում չունի ամերիկացի քաղաքացիների անձնական խոսակցությունները եւ գրագրությունները հետեւելու համակարգ, որը բացահայտելու համար հայտնի դարձավ Սնոուդենը։ «Մենք ունենք միայն որոշ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հետեւել հեռախոսային խոսակցությունը կամ էլեկտրոնային հասցեն, եթե գիտենք, որ դրանք կապված են ահաբեկչական սպառնալիքի հետ»,- ասել է Օբաման։

Ցուցադրել ավելի
Back to top button