Խաղաղության կորպուսի կամավորները միջմշակութային ընկալման լավագույն դեսպաններն են


Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր մասնակցել է խաղաղության 31-րդ կորպուսի կամավորների երդմնակալության արաղությանը: ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմադրվել է 1961 թվականին Ջոն Քենեդու կողմից և այդ ժամանակվանից սկսած ավելի քան 200 հազար կամավոր ծառայել է շուրջ 100 երկրում: Հայասատնում կամավորներն սկսել են իրենց աշխատանքային գործունեությունը 1992 թվականից:
Այսօր ԱՄն խաղաղության 31-րդ կորպուսի կամավորների հանդիսավոր երդման արարողությունն էր, ինչպես նաև նշվում էր 11 շաբաթյա դասընթացի ավարտը, որի ընթացքում ամերիկացի կամավորները սովորել են հայերեն` հայ հասարակության հետ դյուրին շփում ապահովելու համար: Խաղաղության կորպուսի կամավորները մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ և դպրոցներ, համալսարաններ հայ դպրոցականին և ուսանողին օգնելու սովորել անգլերեն, հասարական կազմակերպությունների հետ համագործակցելով էլ՝ նպաստել համայնքային և երիտասարդական ծրագրերի զարգացմանը:
Խաղաղության կորպուսի առաքելությունը հյուրընկալող երկրին մասնագիտական օգնություն ցուցաբերելն է, և օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և հակառակը։ «Կարելի է ասել, որ Խաղաղության կորպուսի կամավորները լավագույն դեսպաններն են միջմշակութային ընկալման և փոխանակման ծրագրերի համար»,- ասաց դեսպան Հեֆերնը։
Ամերիկացի կամավոր Շերի Ջեքսոնը, ով այս երկու ամիսների ընթացքում հաճախել է հայերնի ուսուցման դասընթացներ, տիրապետում է լեզվին, նկատեց, որ հայերենը սովորել է հեշտությամբ, քանի որ մեծ էին եւ ցանկությունը, եւ Հայաստանից ստացած տպավորությունները։
Եվ այսպես, կամավորների այս նոր խումբը կահամալրի արդեն աշխատողների շարքերն ու ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող ամերիկացի կամավորների թիվը կհասնի 80-ի։