Հասարակություն

Լուրջ առաջընթաց՝ գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը կարևորել է IFAD-ի հետ համագործակցությունը, մասնավորապես դիտարկելով այն որպես կարևորագույն շարժիչ ուժ՝ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներն առաջ տանելու համար:  «Գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, և ունենք մեծ ներուժ գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար»,-ասել է վարչապետ Սարգսյանը:

Մ. Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած և նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես,  քննարկվել են ՀՀ կառավարության կողմից Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին ներկայացված  նոր ծրագրին առնչվող հարցեր: IFAD-ի  հայաստանյան ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԳԶՄՀ-ի պատվիրակության նախորդ այցելության ընթացքում  համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախապես քննարկվել և նախանշվել են նոր ծրագրի նախնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում  ներկայացվել  են  նաև ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button