Միջազգային

Դելֆինները մարդուց հետո ամենահզոր հիշողություն ունեցողներն են

Ամերիկացի գիտնականների խումբը հաստատել է, որ դելֆինները կենդանի արարածների մեջ, մարդու բացի, «ամենակառչուն» հիշողություն ունեցողներն են։ Մասնագետներիի տվյալներով՝ այս կետազգիները ճանաչում են իրենց նախկին հարեւանների ձայնային ազդանշաններն անգամ 20 տարի անց։

Ինչպես կենդանաբաններն են նշում, դելֆինների երկարատեւ հիշողությունը նրանց սոցիալական բարդ կյանքի արդյունքն է։ ԱՄՆ- ի եւ Բերմուդյան կղզիների վեց տարբեր ակվարիումներում հետազոտվել են 56 դելֆիններ։

Գիտնականներն ընդգծել են, որ փղերը նույնպես հիշում են նրանց, ում հետ շփվել են 20 տարի առաջ, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք կարող են ճանաչել իրենց ոչ հարազատ արարածներին։

Ցուցադրել ավելի
Back to top button