Քաղաքական

«Բարեւ Երեւանը» հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր» 

Այսօր առավոտյան   Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները տրոլեյբուսի և երթուղային տաքսիների սակագների բարձրացման վերաբերյալ քաղաքապետի որոշումներն անվավեր ճանաչելու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան։ Խմբակցության անդամները կասկած անգամ չունեն, որ ներկայացված ակնհայտ խախտումների առկայության պարագայում դատարանին ոչին չի մնա, քան՝ ընդունել իրենց պահանջը։

Ընդգծելով, որ սակագնի բարձրացումը անհիմն ու ապօրինի է,  ավագանում անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ տրանսպորտի թանկացման համար 137 երթուղուց քաղաքապետարան է դիմել միայն 48- ը, ընդ որում` միայն մեկն է, որ ներկայացրել է տրանսպորտի սակագնի  թանկացումը հիմնավորող հաշվարկ, մնացածը ոչ մի հաշվարկ չեն ներկայացրել: Ըստ այդմ` Սաֆարյանը գտնում է, որ այդ օրերին մեր քաղաքացիներից  ապօրինի կերպով գանձել են 150 դրամ, որը պետք է փոխհատուցի քաղաքապետարանը, և դա էլ այն դեպքում, երբ որոշումը ուժի մեջ կարող էր մտնել 10 օր հետո և ոչ թե հայտարարված օրվանից:

Հասարակական ակտիվիստ Անի Կաղինյանն էլ անդրադառնալով քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներին, նշեց, որ երիտասարդները պայքարի ընթացքում ունեցել են առողջական մի շարք խնդիրներ, իսկ հովանոց տեղադրելու առնչությանմբ ՄԻՊ գրասենյակի խոստումը դեռևս որևէ արդյունք չի տվել։

Ինչևէ՝ հաջողության և հաղթանակի գրավականը միասնականությունն է, ինչի ականատեսն այս վերջին օրերին արդեն եղել ենք, նկատեց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ այս ամենի նպատակը մեկն է, իսպառ վերացնել ապօրինի բոլոր որոշումները:

Ցուցադրել ավելի
Back to top button