Հասարակություն

Փորձել են երեխա վաճառել

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության  ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված  Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող  հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով  օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված  Ռիմա Ա.-ին, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին,  Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000  դոլար, իսկ մնացած 8.000  դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր  վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button