

Սեպտեմբերից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ կներկայացնի Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նոր համանախագահը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փորձագետ է, աշխատել է Աֆղանստանում եւ Պակիստանում, Բուլղարիայում ղեկավարել է ամերիկյան դեսպանությունը։
Նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեի լիազորություններն ավարտվել էին 2012- ի դեկտեմբերին։