Մշակույթ

Պոեզիան շարունակում է հրապուրել երիտասարդներին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Թյուր է այն կարծիքը, թե այսօրվա երիտասարդությունը հեռացել է  ասմունքից ու պոեզիայից: Հակառակը՝  պոեզիան այսօր զարթոնք է ապրում և դրա վառ վկայույթունն են լեցուն դահլիճները, ասում է ասմունքող Լիանա Զուրաբյանը։

Նրա հետ համամիտ է գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը։ Ըստ նրա՝ վերջին 20 տարվա ընթացքում  գրականության հետ երիտասարդության կապը երբեք ավելի ակնհայտ չի եղել, քան այսօր, ու դրա վկայությունը ոչ միայն լեցուն դահլիճներն են, այլև՝ հրատարակվող գրքերը: Փոխարենը՝ Արքեմնիկ Նիկողոսյանը նույն կարծիքը չունի ասմունքի մասին: Ասմունքողները շատ են, բայց նրանց մեջ քիչ են լավ ասմունքողները, ովքեր իսկապես հասկանում  և գնահատում են պոեզիան:

Երկու ժամ պոեզիայով դահլիճ պահելն իսկապես շատ բարդ է: Երաժշտությունն այլ բան է, ասմունքը` այլ: Խոսքը մերկ է և այն պետք է այնպես ներկայացնել, որ անմիջապես թափանցի ունկնդրի աշխարհը և այս պարագայում է, որ ասմունքողից շատ բան է կախված, նկատում է Լիանա Զուրաբյանը: Նա կարծում է, որ հիմնական խնդիրը մատուցման մեջ է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button