Միջազգային

Պինոչետի ընտանիքին այլեւս չեն մեղադրում

Չիլիի դատախազությունը երկրի հանգուցյալ բռնապետ Աուգուստո Պենոչետի ընտանիքի անդամներին այլեւս չի մեղադրում պետական միջոցների լվացման մեջ։ Պետական մեղադրող Մանուել Վադերման կարծում է, որ բռնապետի կնոջն ու երեխաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան։

Հակառակ այս հաստատման՝ դատախազն այդպես էլ չի կարողացել բացատրել, թե որտեղից է Պինոչետի արտասահմանյան հաշիվներում հայտնվել 18 մլն դոլարը։

 

Գեներալ Պինոչետը Չիլիի առաջնորդ դարձավ 1973 թվականի հեղաշրջումից հետո եւ 16 տարի ղեկավարեց երկիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button