ԿարևորՀասարակություն

Կալանավորվել է փոխհրամանատարը

Արցախի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Ավետիսյանին, «Արմենպրեսին» հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։ Ավետիսյանը օգոստոսի 5- ին կալանավորվել է։

Էմիլ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ, 358 պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը և 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

 

Back to top button