Միջազգային

Ինչո՞ւ են փակվել ամերիկյան դեսպանատները

«Ալ Կաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին եւ Յեմենում այս կազմակերպության ղեկավար Նասեր Վուհայշին նախապատրաստել են 2001- ի սեպտեմբերից հետո ամենախոշոր ահաբեկչությունը, սրանով է բացատրվում Մերձավոր Արեւելքի 19 երկրներում ԱՄՆ դեսպանատների ժամանակավոր փակումը։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ վերլուծաբանները նման եզրակացության են եկել երկու ահաբեկիչների նամակագրությունից։

Սպիտակ տունն ու պետքարտուղարությունն այս պահին միայն հաստատում են, որ Արաբական թերակղզում սպառնալիքը չեզոքացվել է։ Սենատոր Սեքսբի Չեմբլիսը նշել է, որ դա «վերջին տարիների ամենալուրջ» սպառնալիքն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button