Քաղաքական

Ինչո՞ւ են Թուրքիայում կոդավորում հայերին

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Օգոստոսի 1-ին «Ակոս» օրաթերթը սենսացիոն լուր հաղորդեց. Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինքնության հաստատման վկայականներում նշվում է ազգությունը փաստող գաղտնի ծածկագիր. հույների համար «1», հայերի համար «2», իսկ հրեանների` «3»: Բացահայտումը թերթն արել է հրապարակելով Ստամբուլի կրթության բաժնի մի փաստաթուղթ, որի միջոցով  ապացուցվել է, որ Թուրքիայի բնակչության կառավարման համակարգում այն քաղաքացիների համար, որոնք ունեն հայկական, հրեական և հունական արմատներ, գաղտնի ծածկագրում են։ Ի դեպ՝ պաշտոնական Անկարան ամենևին էլ չխուսափեց պատասախանից և հաստատեց «Ակոսի» տեղեկության իսկությունը, որն էլ, ըստ պատմաբան Արա Պապյանի, ինքնության վկայագրերում գաղտնի ծածակագրեր նշագրելը ազգային փոխքրմասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած ակնհայտ խտրականության վառ օրինակ է:

 

«Ցավալի է, որ ԵՄ դռները թակող երկիրը ոտնահարում է մարդու իրավունքները: Այս ամենը վտանգավոր է, քանի որ չգիտենք թե քաղաքական ինչպիսի զարգացման դեպքում այդ տվայլները կարող են օգտագործվել թուրքերի կողմից: Սումգայիթյան դեպքերի ժամանակ փաստեր կային, որ այդ ամբոխի մոտ կային քարտեզներ, որոնց օգնությամբ նրանք գիտեին, թե որտեղ են բնակվում հայերը: Արդյո՞ք Թուքրիան նման իրավիճակում այդ տվյալները չէր օգտագործելու հայկական, հունական, հրեական ջարդեր կազմակերպելու համար»,- ասում է նա։

Թուրքագետ Արտակ Շաքարյանը, վերլուծելով Օսմանյան Կասրության ժամանակաշրջանում հայերի նկատամամբ կառավարության վարած խտրական քաղաքականությունը, փաստում է, որ իրավահաջորդ պետությունը նույնի շարունակողն է` սպիտակ ցեղասպանության տեսքով, և պատմում, որ ժամանակին Հրանտ Դինքն է ասել, որ Թուրքիայում եղել են անգամ ընտանիքներ, որոնք մոռացել են, որ հայ են, սակայն, երբ կրոնափոխ հայ ընտանիքներից մեկի ծոռը դարձել է ազգայնական, նրան հեռացրել են պաշտոնից հայկական արմատների պատճառով, ինչն ապացուցում է, որ եթե անգամ թուրքաբնակ հայերը մոռանում են իրենց ծագման մասին, թուրքական պետությունը դրա մասին երբեք չի մոռանում։

 

Թուրքագետ, լրագրող Լիլիթ Գասպարյանը խոսելով գաղտանգրերի կիրառման մասին նկատեց, որ Թուրքիայում «դեմոկրատիա» ասվածը շատ հեռու է իրականությունից և ձևական բնույթ է կրում, իսկ կոդավորումը պետք է զարմացներ նաև թուրք հասարակությանը, որն ապրում է անտեղյակության մեջ: Հայկական ԶԼՄ- ները և պաշտոնական համապատասխան գերատեսչություններն էլ պետք է արագ արձագանքեին բացահայտմանը և պարզաբանում պահանջեին, ինչպես դա արեց Թուրքիան, օգտագործելով մեդիա ոլորտը` ամինչեւ միջազգային հանրություն, սահմանախախտ թուրք հովվի սպանությունը դարձնելով քաղաքական շահարկման առարկա։

 

Ի դեպ՝ քննարկմանը մասնակից թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչինը, ներկայացնելով հայ համայնքի տեսակետը, նկատեց, որ առավել տարեց հայերը վկայականներում գաղտնի ծածկագրերի կիրառման հարցում շատ մտահոգ են, քանի որ այս կերպ Թուրքիան իրենց դիտարկում է երկրորդական մարդ, իսկ երիտասարդներն ավելի մեծ քննարկումներ են կազմակերպում  սոցիալական ցանցերում` բացատրություն պահանջեելով պետությունից:

Տեղեակացնենք, որ պաշտոնական Աթենքը և Թել Ավիվը նույնպես չեն արձագանքել բացահայտմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button