ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ

Հայ- արբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին է այսօր անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղար Արծրուն Հովհաննիսյանը։

 

«Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին: Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:

Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button