Հասարակություն

Ոստիկանները վնասազերծել են ոստիկաններին գողություն անելիս

Ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին տագնապի ազդանշան է ստացվել Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից։ Ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ արագ տեղ է հասել եւ վնասազերծել գողերին եւ բերման ենթարկել  Կումայրիի բաժին։ Այստեղ պարզվել է, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանոս ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության   ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը /համակարգում է 1999 թվականից/, դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը /համակարգում է 1994 թվականից/ և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը /համակարգում է 1998 թվականից/, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար արժանացել են պարգևների:

Ցուցադրել ավելի
Back to top button