Հասարակություն

Նորզելանդական կաթնամթերքը կենթարկվի լաբորատոր քննության

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշել է Հայաստան ներկրվող նորզելանդական Fonterra կաթնամթերքը ենթարկել լաբորատոր փորձարկման։

Ներկրվող բեռը, ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում, սովորաբար չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության, սակայն լրատվամիջոցներում եղած հրապարակումները, որ նորզելանդական Fonterra ընկերության արտադրած կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել՝ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը գրավոր հանձնարարական է տվել ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, «անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button