Մշակույթ
Մոնսերատ Կաբալիեն՝ Ադրբեջանի «սեւ ցուցակում»


Օպերային հանրահայի երգչուհի Մոնսերատ Կաբալիեն հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» եւ նրա մուտքն այս երկիր արգելված է։ Իսպանացի երգչուհուն պերսոնա- նոն գրատա են հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Բի Բի Սի- ն հայտնում է, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» այժմ 335 անուն կա, այդ թվում նաեւ իտալացի երգիչ Ալ Բանոյի, բուլղարացի երգիչ Բեդրոս Կիրկորովի, դիզայներ եւ բլոգեր Արտեմի Լեբեդեւի անունները։