Հասարակություն

Հերթական «Բազեն»՝ կրկին ծաղկաձորում

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/050813baze.mp3
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում կանցկացնի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու են 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Երիտասարդ բազեականների թիվն ավելանում է, հակառակ դրան՝  չեն աճում ծախսերը: Ըստ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանի՝ 2008թ-ի համեմատ ֆինանսական միջոցները բավականին կրճատվել են, իսկ թե որքան, հավաքի տնօրենը չմանրամասնեց, սակայն շեշտեց, որ կազմակերպման համար նախատեսված ֆինանսական հոսքերը չեն իրականցվում պետբյուջեից կամ գերատեսչական որևէ այլ աղբյուրից, այն կազմակերպվում է բացառապես երիտասարդական հիմնադրամի միջոցներով:


Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ այս տարի հավաքում մի շարք նորամուծություններ են լինելու: Ավելին՝  հնարավորություն է  ընձեռվելու հավաքին մասնակցել նաև հին բազեականներին, որոնց տարիքը չի գերազանցում 30-ը: Եվ կարևոր մի փաստի մասին, որը շեշտեց բանախոսը, «Բազեում» մասնակիցների ներգրավումը չի պայմանավորվում կուսակցական պատկանելիությամբ։

«Այս տարի <Բազեն» իրականացվում է 13-րդ անգամ, և այս տարիների ընթացքում մեծացել է «Բազեի» մասնակիցների թիվը շուրջ 150-ով, ինչպես նաև ջոկատների. անցյալ տարվա 42-ի փոխարեն այս տարի կկազմավորվի 45 ջոկատ, որոնց անդամների թիվը նախկին 7-ի փոխարեն կդառնա 9-ը: Հավաքին կմասկցեն ՀՀ 10 մարզերի ջոկատներ, 2 ջոկատ Երևանից` պետական և ոչ պետական բուհերի, գործող երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Հավաքի ավանդական մրցաձևերին ավելացել է հրաձգությունը, իսկ «Բազե-բանալին» կանցկացվի հեծանվավազքի տեսքով: Երգի մրցույթում, ժյուրիի պահանջով, այս անգամ երգերը պետք է հնչեն բացառապես հայերենով:
Յոթ օրվա ընթացքում եռագույն բազեականները կարթնանան առավոտյան ժամը 8- ին, տողան կկանգնեն պետական հիմնի ներքո, կպայքարեն հաղթական ճակատի տիտղոսին արժանանալու համար` ցուցադրելով մարզական ու մշակութային իրենց ունակությունները և չեն քննարկի քաղաքական ու հասարական հարցեր։ Բազեականները 7օ ր կկտրվեն ներքաղաքական կյանքից, վստահեցնում է Հովհաննես Գաբրիելյանը ու հավելում, որ «Բազեի» նպատակը քաղաքական, քաղաքացիական ակցիաններին մասնակցելը չէ, բազեականները անհատներ են և հիմանդրամը չի խոչընդոտում նրանց ներգրավվածությանը քաղաքացիական որևէ պայքարի։

Ցուցադրել ավելի
Back to top button