Միջազգային

Կհրապարակվի «Էրգենիկոնի» գործով դատավճիռը

Թուրքիայի դատարանն այսօր կհրապարակի պետական հեղաշրջման մեջ մեղադրվող զինվորականների դատավճիռը, հայտնում է Բի Բի Սի- ն։

Մեղադրյալի աթոռին 270- ից ավելի բարձրաստիճան սպաներ են, այդ թվում գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, նաեւ իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ։
Նրանք մեղադրվում են «Էրգենիկոն» ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության ստեղծման մեջ, որը 2003- ին նախապատրաստել էր դավադրություն վարչապետ Էրդողանի կառավարության դեմ։

Back to top button