Միջազգային

Թուրքիայի ԳՇ պետը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Թուրքական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ստամբուլի դատարանն այսօր սկսել է հրապարակել պետական հեղաշրջման մեջ մեղադրվող զինվորականների դատավճիռը։ Մեղադրյալի աթոռին 270- ից ավելի բարձրաստիճան սպաներ, իրավաբաններ, գիտնականներ, լրագրողներ են։

Նրանք մեղադրվում են «Էրգենիկոն» ընդհատակյա ահաբեկչական կազմակերպության ստեղծման մեջ, որը 2003- ին նախապատրաստել էր դավադրություն վարչապետ Էրդողանի կառավարության դեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button