Միջազգային

Թագավորը չեղյալ է հայտարարել իր իսկ հրամանագիրը

Մարոկկոյի թագավոր Մոհամմեդ 4- րդը չեղյալ է հայտարարել իսպանացի Դանիել Գալվանա Ֆինի ներման իր իսկ հրամանագիրը։ Իսպանացին դատապարտվել էր 11 երեխայի բռնաբարելու համար։
Միապետի այս որոշմանը նախորդել էին զանգվածային ցույցերը, որի մասնակիցները բողոքում էին, որ 48 այլ իսպանացիների հետ ներում է շնորհվել նաեւ մանկապիղծին։ 60- ամյա իսպանացին, սակայն, արդեն հայրենիքում է։

Փորձագետների կարծիքով՝ թագավորի՝ ներման իր իսկ հրամանագիրը չեղյալ հայտարարելը բացառիկ դեպք է Մարոկկոյի արդի պատմության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button