Միջազգային

Դիվանագետները հանդիպել են «Մահմեդական եղբայրներ»- ի առաջնորդի հետ

Արեւմտյան եւ արաբական երկրների դիվանագետները եգիպտական բանտում հանդիպել են «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկին, հատնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ տեղական ԶԼՄ- ներին հղում անելով։
Եգիպտոսի պետական «Մենա» գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որ գլխավոր դատախազը թույլատրել է օտարերկրյա դիվանագետներին հանդիպել Հայրաթ աշ Շաթիրի հետ։ Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով կեսգիշերին եւ տեեւլ մեկ ժամ։

Շաթիրը «Մահմեդական եղբայրներ»- ի առաջնորդի տեղակալն է եւ պատասխանատու է շարժման ռազմավարության համար։ Ավելի վաղ Կահիրեի դատարանը հայտարարել էր, որ Շաթիրի եւ շարժման եւս մեկ առաջնորդի դատավարությունը տեղի կունենա օգոստոսի 25- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button