Տնտեսական
Ստեղծվել է ԼՂՀ սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրի մշակման խումբ


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Հայ -ռուսական /սլավոնական/ համալսարանի տնտեսագետնեի խումբն սկսել է Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրի մշակումը: Խումբը ստեղծվել է համալսարանի ռեկտորի հրամանով: Խմբի կազմում անվանի տնտեսագետներ են՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Աշոտ Մարկոսյանը։
Այն արդեն եղել է Ստեփանակերտում, սկսվել են Արցախի տնտեսության ներկա վիճակի ուսումնասիրությունները:
Աշխատանքները նախատեսում են ավարտել առաջիկա 5-6 ամիսների ընթացքում։