Միջազգային

Սնոուդենի պատճառով Գերմանիան չեղյալ հայտարարեց ԱՄՆ հետ համաձայնագրերը

Գերմանիան չեղյալ է հայտարարել ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրերը, որոնք թույլ էին տալիս այդ երկրների հատուկ ծառայություններին զբաղվել Դաշնային Հանրապետության տարածքում էլեկտորնային հետախուզությամբ, հայտնում է Բի Բի Սի- ն։ Համաձայնագրերը կնքվել էին 1968 եւ 1969 թվականներին։

 

Բեռլինի նման քայլի պատճառը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներն են։ Նախկին գործակալը ամերիկյան եւ բրիտանական թերթերին տեղեկություններ էր հաղորդել, թե ինչպես է ողջ աշխարհով մեկ ամերիկյան կառավարությունը հետեւում ինտերնետի եւ բջջային կապի օգտատերերին։

 

Նացիստների եւ կոմունիստների տիրապետության պատմական փորձը գերմանացիներին խիստ զգացմունքային է դարձրել մարդու իրավունքների եւ անձնական կյանքի պաշտպանության հարցերով։ Անհատական տվյաների պաշտպանության գերմանական օրենսդրությունն աշխարհում ամենախիստն է։

Ցուցադրել ավելի
Back to top button