ԿարևորՄշակույթ

Լեւոն Անանյանից հետո Գրողների միությունը կվերածվի սոդոմ գոմորի, կարծում է Լեւոն Անանյանը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Հուլիսի 27-ին կայացավ Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը: Արտահերթ համագումար գումարվեց, քանի որ, ըստ վերընտրված նախագահ Լևոն Անանյանի,  հասունացել էին մի շարք հարցեր ու խնդիրներ, որոնք անհապաղ լուծում էին պահանջում: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի գրողների միություն կարգավիճակին։

Ըստ գործող օրենքի՝ միությունը դառնալու է 4930  հասարակական կազմակերպություններից մեկը։ Սրա դեմ է Գրողների միության համագումարը հայտնել իր անհամաձայնությունն ու հայտարարել, որ պատրաստ է վճռական քայլերի։ Ըստ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի` ստեղծագործող անհատին չպետք է խառնել հասարակական մյուս խավերի հետ: «Օրենսդրական խճողված դաշտ, որտեղ մեզ ուղղակի պարտադրվում է մի օրենք, որը ոչ մի կապ չունի  մեր բուն առաքելության հետ»,- ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում Լեւոն Անանյանը։

Միության նախագահը հուսով է, որ տասը  տարվա խոստումներն ու իրենց պայքարը լուծում կգտնի աշնանը, իսկ եթե սպասելիքները չարդարանան, ապա, ըստ Անանյանի, ստեղծագործող մտավորականությունը  դուրս կգա ստեղծագործական անհնազանդության դեմ` «Մեր երկիրը ստեղծագործության երկիր է,  տե’ր կանգնենք մեր մշակույթին և գրականությանը» պաստառներով:

Հրավիրված 16-րդ արտահերթ համագումարը  դրական է  գնահատել  ՀԳՄ նախագահի քաղաքականությունն ու  գրական գործընթացը կազմակերպելու աշխատանքները և միաձայն Հայաստանի գրողների միության  նախագահ 4- րդ անգամ ընտրել Լևոն Անանյանին: Համագումարը փակ քվերակությամբ ընտրել է  նաև ՀԳՄ վարչության կազմ, որն էլ ընտրել է միության երկու քարտուղարներին` բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին և գրականագետ  Պետրոս Դեմիրճյանին:

Ինչո՞ւ 4-րդ անգամ վերընտրվեց Լևոն Անանյանը, արդյո՞ք գրողների մեջ չկային նոր թեկնածուներ, հարցեցին Լեւոն Անանյանին։ Իր միությունից դուրս գալուց հետո Անանյանը կարծում է, որ կառույցը  կվերածվի սոդոմ գոմորի: Եթե ամեն անգամ Գրողների միության նախագահի ընտրություններն ընթանում էին սկանդալային երևույթներով, ապա այս համագումարը, Անանյանի ձևակերպմամբ, բացառիկ էր, դրական համարեց որոշ գրողների քվեարկությանը չմասնակցելը և  հերքեց քվեարկության ընթացքում գրողների շրջանում  ընդդիմադիր դաշտ ձևավորված լինելու մասին լուրերը:

Անանյանի խոսքով` Գրողների միության աշխատանքները  պետք չէ քաղաքականացնել, քանի որ գրողն ինքը կյանքի բոլոր իրավիճակներն իր ստեղծագործության մեջ արտացոլում է: Սակայն ցավալին այն է , որ մեր ժողովուրդը այդ գրականությունը չի կարդում, ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button