ԿարևորՄշակույթ

Ազատ Գասպարյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հայտնում են կառավարական հանձնաժղովից։

Սիրված դերասանի աճյունը վերջին հրաժեշտի համար կդրվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օգոստոսի 5- ին՝ ժամը 12:00-14:00- ը։

Ազատ Գասպարյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանեթոնում։

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին, Երևանում: Ավարտել է  Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ աշակերտելով մեծն Վարդան Աճեմյանին:

Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում: Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») և այլն։

Հատկապես անմոռանալի է նրա կերտած Եղիշե Չարենցի կերպարը «Երկունք» ֆիլմում։ Ազատ Գասպարյանը կինո բերեց ազգային հոգեկերտվածք ու կոլորիտ, ստեղծեց հաճախ սեփական տառապանքի անունից գործող, բայց կենսական ուժը չկորցնող  մարդկային տիպարներ, որոնք բոլորն էլ ազգային բնավորության դրոշմն ունեին իրենց վրա:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button