Մշակույթ
Մահացել է Ազատ Գասպարյանը


«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր մահացել է ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, սիրված դերասան Ազատ Գասպարյանը, հայտնել է կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը:
Սիրված դերասանն արդեն մի քանի օր էր բժշկական կենտրոնում էր և նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։ Դերասանի մոտ ողնաշարի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Օգոստոսի 13- ին Ազատ Գասպարյանը կդառնար 70- տարեկան։